Բաղադրիչներ
1. Հնդկահավի փափկամիս – 300-400 գ
2. Սխտոր – 2-3 ատամիկ
3. Ուրց – 1 փունջ
4. Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ
5. Նուռ – կես հատ
6. Սև պղպեղ – 1 պտղունց
7. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Հնդկահավի միսը խորանարդաձև կտրատել:
2. Մոտ 4 րոպե երկու կողմերից տապակել արևածաղկի ձեթով:
3. Աղ և պղպեղ ցանել, ավելացնել ուրցի տերևները:
4. Սխտորը կտրատել և մինչև վերջնական պատրաստ լինելն ավելացնել մսի վրա:
5. Մատուցել հնդկահավի միսը՝ վրան նռան հատիկներ ցանելով:
0Comments