Բաղադրիչներ
- Կարագ – 200 գ
- Սև շոկոլադ (70 տոկոսանոց) – 200 գ
- Թունդ սուրճ – 1 ճ/գ
- Ձու – 5 հատ
- Շագանակագույն շաքարավազ – 250 գ
- Մուգ կակաո – 70 գ
Պատրաստման եղանակը
- Տաքացնել ջեռոցը՝ մինչև 160 աստիճան: Յուղապատել 20 սմ տրամագծով կաղապարը և պատել պերգամենտով:
- Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և կարագը: Ավելացնել սուրճը և մի փոքր սառեցնել:
- Առանձնացնել ձվի դեղնուցները և սպիտակուցները: Հարել սպիտակուցները:
- Դեղնուցը հարել շաքարավազի հետ՝ մինչև գույնը բացանա: Ավելացնել մաղած կակաոն և 1 պտղունց աղ, զգուշությամբ խառնել:
- Ավելացնել շոկոլադային խառնուրդը: Զգուշությամբ ավելացնել սպիտակուցները, խառնել ներքևից վերև:
- Լցնել կաղապարի մեջ և մոտ 1 ժամ թխել ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
- Թողնել՝ սառչի, վրան կակաո շաղ տալ և զարդարել թարմ հատապտուղով:
0Comments