Հետաքրքիր թխվածք՝ առանց ալյուրի

Ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե

1

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 500 գ
2. Հավկիթ – 4 հատ
3. Շաքարավազ – 6 ճ/գ
4. Թթվասեր (20 տոկոս) – 2 ճ/գ
5. Օսլա – 2 ճ/գ
6. Վանիլին – 10 գ
7. Չամիչ և չիր՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ հարել կաթնաշոռը, հավկիթի դեղնուցները, շաքարավազը, թթվասերը, օսլան և վանիլինը:

2. Երկրորդ թասի մեջ լավ հարել սպիտակուցները:

3. Կաթնաշոռային զանգվածը խառնել սպիտակուցների հետ:

4. Ըստ ցանկության ավելացնել չամիչ կամ այլ չրեղեն:

5. Խմորը լցնել յուղաթղթով պատած կաղապարի մեջ:

6. Թխել 180-200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 30-40 րոպե