Թթվասերային ժելե՝ ընկույզով

Դրախտային հաճույք

Բաղադրիչներ

1. Թթվասեր – 500 գ
2. Շաքարավազ – 180 գ
3. Ժելատին – 15 գ
4. Ընկույզ – կես բաժակ
5. Կաթ – 500 գ

Պատրաստման եղանակը

1. Կաթի մեջ թրջել ժելատինը:

2. Սպասել՝ մինչև այն ուռչի, և լցնել կաթսայի մեջ, դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնել: Ժելատինը պետք է ամբողջությամբ լուծվի, բայց պետք չէ այն եռման հասցնել:

3. Թթվասերը հարել շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել ժելատինով կաթը:

4. Ընկույզը ոչ շատ մանր կտրատել:

5. Ստացված թթվասերային զանգվածին ավելացնել կտրատված ընկույզը, խառնել և լցնել կաղապարների մեջ: Մինչև մատուցելն աղանդերը պահել սառնարանում 2-3 ժամ: