Տորթ «Կարմիր թավիշ» – ԱՄՆ-ում և անգլալեզու երկրներում շատ հայտնի` մուգ կարմիր, վառ կարմիր, կամ կարմրաշագանակագույն տորթ: Եթե Դուք դեռ չեք փորձել այս տորթը, կարեի է ասել, որ Դուք տորթ չեք կերել:
18սմ տրամագծով 2 կլո թխուկի համար անհրաժեշտ է.
1. ալյուր – 340գ
2. շաքարավազ – 300գ
3. կակաո – 1 ճ/գ
4. աղ – 1.4 թ/գ
5. սոդա – 1 թ/գ
6. փխրեցուցիչ – 2 թ/գ
7. ձու – 3 հատ
8. բուսայուղ – 300 մլ
9. կեֆիր (մածուն) – 280 մլ
10. վանիլի էքստրակտ – 1 թ/գ
11. սննդային կարմիր գելային ներկանյութ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը` մինչև 170°C: Պատրաստեք կաղապարները` պատելով յուղաթղթով: Հարել ձուն շաքարավազի հետ` մինչև լավ սպիտակելը և ավելացնել վանիլի էքստրակտը: Ավելացնել ներկանյութը: Կեֆիրի մեջ ավելացնել սոդան և սպասել մի քանի րոպե, որից հետո ավելացնել բուսայուղը և լավ խառնել: Մնացած չոր բաղադրիչները խառնել իրար և մաղել: Աստիճանաբար դանդաղ արագությամբ հերթականությամբ 3 անգամից ավելացնել չոր բաղադրիչները և 2 անգամից կեֆիրի և բուսայուղի խառնուրդը: Խմորի գույնը չպետք է լինի կարմիր կամ վարդագույն: Գույնը պետք է լինի մուգ կարմիր: Միայն այդ ժամանակ այն կարող է կոչվել «Կարմիր թավիշ»: Թխել մոտ 30 րոպե:
Կրեմի համար անհրաժեշտ է.
1. սերուցքային պանիր «Philadelphia» – 260գ
2. կարագ – 250գ
3. շաքարի փոշի – 150գ
4. վանիլի էքստրակտ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
Կարագը և պանիրը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
Կարագը հարել շաքարի փոշու հետ` մոտ 10 րոպե` մինչև լավ սպիտակելը: Ավելացնել վանիլի էքստրակտը և 1ճ/գ կաթ: Լավ խառնել: Ավելացնել պանիրը և լավ խառնել` մինչև միասեռ զանգված ստանալը:
0Comments