Վարսակի կիսելը կվերականգնի առողջությունը

Կերեք օրվա ընթացքում, որքան ուզում եք

1

Այն հակացուցումներ չունի և շատ հաճելի համ ունի։

Վարսակի կիսելն օգտակար է ստամոքսի, լյարդի ու երիկամների համար։ Այն տարրալուծում է լեղածորանում ու միզածորանում եղած քարերը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Վարսակը վերականգնում է ուժերը, տալիս էներգիա, օգնում պայքարել դեպրեսիայի դեմ։

Այն պատրաստելու համար պետք է վերցնել՝

  • 1 բաժակ վարսակի փաթիլներ
  • 5 բաժակ ջուր
  • 1 բաժակ կաթ
  • մեղր

Դնել կրակին ու եռացնել թույլ կրակի վրա մինչև հեղուկ կիսելային վիճակի հասնելը։ Ապա ավելացնել կաթը՝ մինչև նախնական ծավալին հասնելը, ու եռացնել։ Երբ մի քիչ սառչի, ավելացնել 4 ճաշի գդալ մեղր՝ ըստ ճաշակի։ Կերեք օրվա ընթացքում, որքան ուզում եք։

Վարսակի կիսելն օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից, որոնք տարիներով կուտակվել են սխալ սնվելու հետևանքով։ Կիսելի մշտական օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը, առույգություն է հաղորդում, էներգիա, նպաստում է երկար ու առողջ կյանքին։ Բացի դրանից, վարսակի փաթիլներից պատրաստված կիսելը՝

  • օժտված է կենարար հատկությամբ
  • բարելավում է օրգանիզմում փոխանակության պրոցեսները
  • նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • օժտված է լեղամուղ հատկություններով
  • կարգավորում  է ճարպային փոխանակությունը
  • բարերար ազդեցություն է գործում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա
  • նվազեցնում է ցավերը՝ ստամոքսի տարատեսակ հիվանդությունների դեպքում
  • աթերոսկլերոզի կանխարգելման դեմ միջոց է
  • անցկացնում է մաշկի չորության ու թեփոտվածության զգացողությունը
  • կանխում է այտուցների առաջացումը
  • ամրապնդում է իմունիտետը
  • բարելավում է տեսողությունը: