ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հասցվելիք հարվածի մասին որոշումը չեղյալ է համարել հարվածի ժամից 10 րոպե առաջ:
Թրամփը թվիթերյան էջում գրել է, որ ամերիկյան ուժերը պատրաստ են եղել միանգամից հարձակում իրականացնել Իրանի երեք օբյեկտների վրա, սակայն ինքը չեղյալ է համարել հարվածը, երբ գեներալներից մեկից իմացել է, որ հարվածների արդյունքում մահանելու է մոտ 150 մարդ: ԱՄՆ նախագահը որոշել է, որ պետք չէ անօդաչուի կործանման համար սպանել այդքան մարդու:
«Ես չեմ շտապում: Մեր բանակը պատրաստ է մարտի, այն աշխարհում լավագույն բանակն է»,-գրել է Թրամփը՝ հավելելով, որ երբեք թույլ չեն տալու Իրանին միջուկային զենք ունենալ:
0Comments