Կան տղամարդիկ ու կան կանայք. Մենք հավատում են երկու սեռերի գոյությանը. Թրամփ

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած ուսանողական կոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ քննադատել է ԱՄՆ իշխանությունների գենդերային քաղաքականությունը՝ նշելով, որ կա միայն երկու սեռ՝ կան տղամարդիկ ու կան կանայք։

«Նրանք հավատում են ձախ գենդերային գաղափարախոսությանը եւ թունավոր քննադատական ​​ռասայի տեսությանը: Մենք հավատում ենք երկու սեռի. կան տղամարդիկ եւ կան կանայք: Երկու սեռ»,- ասել է Թրամփը, ինչն ընդունվել է բուռն արձագանքով ու ծափահարություններով։

Իր ելույթի ժամանակ նա նաեւ նշել է, որ Հանրապետական ​​կուսակցությունը «շուտով վերադարձնելու է երկիրը»։