Կարտոֆիլային ռուլետ՝ մսային միջուկով

Արագ և համեղ

1

Բաղադրատոմս

կարտոֆիլ - 6-7 հատ

միս տավարի - 0,3 կգ

ձու - 2 հատ

ալյուր - 25 գր

սոխ - 1 գլուխ

մսի համեմունքներ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

1. Կարտոֆիլը լվանում, կեղևահանում ու կտրատում ենք։ Ջրով լի կաթսայի մեջ եփելուց հետո ճզմում ենք ՝ վերածելով խյուսի։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը, ձուն և լավ խառնում ենք։

2. Պատրաստում ենք մսային զանգվածը, որի համար միսն ու կտրատած սոխը տապակում ենք, ապա ավելացնում ենք համեմունքները։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել թարմ սամիթ։

3. Ստացված կարտոֆիլային զանգվածը ուղղանկյունաձև բացում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի վրա։ Այնուհետև լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում։

4. Ռուլետաձև փաթաթում ենք, ապա պատում ենք ձվով։ Եփում ենք 30 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

5. Ռուլետը կտրատում ու մատուցում ենք՝ զարդարելով սամիթով ու լոլիկներով։

6. Կարելի է մատուցել բանջարեղենային աղցանով