Իրենց գնացքը վաղուց գնացել է և անգամ Ferrari-ով էլ չեն կարողանալու հասնել

Բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստները և թոշակները

«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը :Ես շատ անգամ մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», – մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնում է արդյոք իրեն երկրում փոփոխությունների դինամիկան։

Կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում,հավելեց վարչապետը:

Անդրադառնալով երկրում սոցիալական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց.

«Բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստները և թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։ 2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք:Ես կասկած չունեմ,որ  Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և այն հաջողելու է »: