Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է հասկանալ նման արարքի շարժառիթը և, առավել ևս, արդարացում գտնել դրա համար: Չի բացառվում, որ սրա հեղինակը այստեղ-այնտեղ մեծ-մեծ խոսում է իր քաղաքը սիրելու մասին: Ե՞րբ եք հասկանալու, որ աշխարհի որևէ իշխանություն անզոր է կառուցել գյուղ, քաղաք, երկիր, քանի դեռ քաղաքացին այսպես է վարվում իր պատմության մեծագույն հանճարներից մեկի հուշարձանի հետ:
Շատ բաներ կարելի է ասել, բայց մյուս կողմից էլ՝ այսպիսի արարքի ընդունակ մարդուն ի՜նչ ասես…»։
0Comments