Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը Միացյալ Նահանգներում զենքի գնման և պահման օրենքների խստացման ակտիվ կողմնակից է, ողջունել է Նոր Զելանդիայի իշխանությունների՝ այդ օրենքներն արմատապես փոխելու որոշումը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ նորզելանդական իշխանությունները որոշումը կայացրել են օրերս Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում 50 մարդու կյանք խլած հարձակման իրագործումից հետո:
«Քրայսթչերչում կատարված հրաձգությունից 24 ժամ անց Նոր Զելանդիան արգելում է կիսաավտոմատ հրացանները: Ամերիկա, հաշվի առ սա. ինչո՞ւ մեր կողմից ընտրված պաշտոնյաները չեն կարող հանրային անվտանգությունը զենք արտադրողների շահույթից առաջնային դասել»,- գրել է Քարդաշյանը:
Նրան աջակցել է կրտսեր քույրը՝ Քլոեն՝ գրելով. «Այո՛, քույրս, եկեք վերջ դնենք այս անմիտ բռնությանը»:
0Comments