Անկախ անքնության պատճառից, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ խնդրից ազատվելու համար։ Գոյություն ունի բնական և համեղ միջոց անքնության դեմ՝ բանանի թեյ։ Այն հեշտ է պատրաստվում։
Բանանը և նրա կեղևը կալիում ու մագնեզիում են պարունակում. մագնեզիումը շատ օգտակար է քնի խանգարումների դեպքում և ապահովում է օրգանիզմի հանգստությունը։ Թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Այն պետք է խմել քնելուց առաջ։
Բաղադրիչներ.
1 բանան,
1 բաժակ ջուր,
դարչին:
Պատրաստման եղանակը
Մաքրեք բանանը և լցրեք եռացող ջրի մեջ։ Ջրի մեջ լցրեք նաև բանանի կեղևը։ Կրակին թողեք 10 րոպե, սառեցրեք այն։ Ավելացրեք դարչինը և խմեք քնելուց առաջ։
Բանանի թեյը շատ հաճելի միջոց է քնի հետ կապված խնդիրներից ազատվելու համար
0Comments