ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ մտցնել Վրաստանի դեմ այն պատճառով, որ երկրի իշխանությունները հետապնդում են նրանց, ովքեր բողոքում են ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնելու դեմ։ Բլինքենի հայտարարությունը հրապարակվել է պետդեպարտամենտի կայքում դեկտեմբերի 4-ին։
«ԱՄՆ-ը կողմնակցում է Վրաստանի ժողովրդին եւ նրա դեմոկրատական ձգտումներին։ Նրանք, ովքեր խափանում են դեմոկրատական գործընթացները կամ ինստիտուտները Վրաստանում, ներառյալ նրանց, ովքեր ճնշում են վրացի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության եւ կամարտահայտման իրավունքը, կենթարկվեն պատասխանատվության։ Միացյալ Նահանգները, ի հավելումն ավելի վաղ հայտարարված երկկողմ համագործակցության վերանայման, պատրաստվում է օգտագործել տրամադրության տակ ունեցած բոլոր գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է Բլինքենը։
Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցությանը «դաժան եւ չարդարացված բռնության» համար Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ»։ Վաշինգտոնը պահանջել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են ուժի անօրինական կիրառման համար:
0Comments