Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ, չէի ուզի հավատալ, որ իր պահանջով է եղել. Հովիկ Աղազարյան

Մանրամասներ
Հովիկ Աղազարյան

Ես ՔՊ վարչության նիստում զարմանք հայտնեցի, թե այդ ոնց է եղել, որ իմ անձնական  դաշտին վերաբերող, նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Որովհետև, երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսումնարվողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսը  առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ՝ եմ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, փաստորեն և քննիչը ինքը ասաց, որ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարյամյանի հետ այդ գործով:

Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի որ կարդաք: Բայց նաեւ ասացի՝  հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք՝  որ պետության մեջ եք: Ես էլ հպարտ, կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ նման բան չի լինի: Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել է վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաեւ չգիտեմ՝ որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Հարցին՝ երաշխիք ունե՞ք, որ հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով են այդպես արել, Աղազարյանն ասաց. «Ես չէի ուզի հավատալ դրան»: