Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ․ Բաբկեն Թունյան

Մանրամասներ

Եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա։

ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։

Այդ ժամանակ էլ ռիսկեր կան, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»։

Ի պատասխան մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, նշեց, որ ծխախոտի գինը 5000 գրամ դարձնելը հավասարազոր կլինի ծխելն արգելելուն։

«Եթե մենք արգելենք ծխելը, ապա կունենանք հսկայական անկառավարելի սև շուկա իր առողջապահական բոլոր բացասական հետևանքներով»։