6-7, ես վստահաբար գիտեմ, որ տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրության միջոցով, աղջիկ կամ տղա ինձ նամակ են գրում, ասում եք՝ դուք պատերազմի ժամանակ, այսպես, այնպես եք արել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես պատասխանում եմ հանգիստ ձևով, ով իրեն ուրիշ բան է թույլ տալիս, ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս: Ով էլի ուրիշ բան է թույլ տալիս, ես էլի ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս: Ես կուզեի՞, որ այդ իմ եղած-չեղածը հրապարակվեր, իհարկե չէի ուզի:
Եթե հիշում եք, երբ մարզահամերգային համալիրում այրվեց Ադրբեջանի դրոշը, ես այդ ժամանակ մի գրառում արեցի, և այդ գրառման հետևանքով երկու-երեք օր հարձակումների տակ էի: Ես այն ժամանակ եմ ասել, որ իմ էջը կոտրել են, և ինչ-որ մեկը նաև հայախառը բաներ է գրել: Ինչ-որ մեկը ինձ պաշտպանել է, իբր ես եմ դա գրել, հայհոյախառը բնույթի բաներ է գրել: Այդ ինֆորմացիան էլ կար իր որոշ ճյուղավորումներով և հետևանքներով:
Ես երեխա վախտվանից, երբեք պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ այդ պրոբլեմները, հետևաբար չի կարող մեկը ինձ ասի՝ «քո սենցն ու նենցը, դու հայրենիք ես ծախել», ես էլ ասեմ՝ «ես ձեր մակարդակին չեմ իջնի և ես այդ մյուսի զրույցը չեմ անի»: Ինքը մի հատ կասի, 10 հատ կստանա: Հետևաբար ես չեմ բացառում այդ զրույցները, և նաև չեմ բացառում, որ հատուկ ծառայություններից ուղարկված մարդիկ գրել են, գրել են, վիճել ենք, հետո ինչ-որ բաներ է ասել, ես էլ պատասխան եմ տվել:
Հիմա թող լրագրողներից երկու հոգի, մեր խմբակցությունից երկու հոգի գնանք նստենք, դա ծերից ծեր կարդանք, որ որ իմանանք՝ սա որտեղից է գալիս և ինչով է վերջացել»,- հայտարարեց Աղազարյանը՝ չբացառելով, որ իր փաստաբանը նաեւ ընթացք տա դրան:
Դիտարկմանը, որ երբ հայտարարում են «բարոյական հանրային նորմեր եք խախտել», շատերին թվում է, որ սիրուհու մասին է խոսքը, Աղազարյանն ասաց. ««Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է: Հիմա ես կուզե՞մ, այդ ինֆորմացիան հրապարակվի, իհարկե չեմ ուզի: Թող հրապարակեն, այնքան հրապարակեն, մինչեւ հոգնեն:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ իր դեմ քրեական գործերը անհիմն են և իր դեմ փաստորեն կոմպրոմատներով պայքարում են անձնական խնդիրներ բարձրացնելով, նա ասաց. «Դե քրեական գործերի հետ կապված, դրանք ընթացքի մեջ են, ես նախաքննական որևէ գաղտնիք չբացահայտելու համար նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել»:
0Comments