Վրաստանում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ երկրի իշխանությունների: Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբիձեն հայտարարել է, որ երկիրը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի դնի մինչև 2028 թվականի վերջ։
Դրանից հետո Վրաստանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են ոստիկանների հետ բախումների: Ցույցերի ընթացքում, ըստ ՆԳՆ-ի, բերման է ենթարկվել 224 մասնակից։
Հայտնի է, որ առնվազն 44 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 27 ցուցարար, 16 ոստիկան և մեկ լրագրող։
Դեպքի վայրից լուսանկարները՝ «Կոմերսանտ»-ի ֆոտոշարքում։
0Comments