Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ, հաշվի առնելով անվտանգության իրավիճակը, դեռևս հնարավոր չէ մասնակիորեն բացել օդային տարածքը, ուստի կարևոր է այլընտրանքային ուղիներ մշակել ապրանքների առաքման և ուղևորների փոխադրման համար։
«Մենք իրականացրել ենք ռիսկերի գնահատում և որոշել հակաօդային պաշտպանության ուժերի և օդային տարածքի մասնակի բացման միջոցների անհրաժեշտությունը։ Այս որոշման համար առանցքային են մնում անվտանգության և ռազմական խնդիրները: Ուստի մեզ համար կարևոր է ապրանքների առաքման և ուղևորների տեղաշարժի այլընտրանքային ուղիների մշակումը։ Խոսքը ցամաքային սահմանի, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի մասին է»,- ասաց նա։
Ըստ Շմիգալի՝ ռուսական հարձակումների ժամանակ վնասվել է ավիացիոն ենթակառուցվածքը, վնասվել է առնվազն 15 քաղաքացիական օդանավակայան։
Բացի այդ, նրա խոսքով, վերջին երեք ամիսների ընթացքում ռուսական զորքերը գրեթե 60 հարձակում են իրականացրել նավահանգստային ենթակառուցվածքների վրա, որոնց արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են գրեթե 300 օբյեկտներ և 22 քաղաքացիական նավեր, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
0Comments