ՌԴ–ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ–ի օդանավակայանների և էներգետիկ ենթակառուցվածքներին. ՊՆ

Մանրամասներ
աժ ազգային ժողով

Ռուսական ավիացիան և հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչուները, հրթիռային ուժերը և հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին, էներգետիկայի օբյեկտներին, ինչպես նաև 142 շրջաններում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

ՀՕՊ միջոցները խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կարակի 6 ռեակտիվ արկ և 71 ինքնաթիռատիպ անօդաչու: