Երեք տասնյակ փոքր և միջին ռուսական ավիաընկերություններ, որոնք ապահովում են երկրի ներսում ուղևորափոխադրումների ավելի քան քառորդը (26%), 2025 թվականին կարող են սնանկանալ, «Известия»-ին հայտնել են շուկայի մասնակիցները։
Ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը և օպերատորի հավաստագրերի չեղարկումը սպառնում է ավիափոխադրողներին օտարերկրյա օդանավերի վարձակալության դիմաց կուտակված պարտքերի պատճառով: 2022 թվականին պատժամիջոցների ներդրումից հետո նրանցից շատերը դադարեցրել են լիզինգային վճարումները։ 2025 թվականին կառավարությունը թույլատրել է դուրս գրել նրանց պարտքերը, սակայն այդ գումարները ենթակա են եկամտահարկի՝ 25 տոկոսի չափով։ Այս ֆինանսական լարվածությունը կարող է հարկադրել նրանց փակվել:
NordStar Airlines-ի գործադիր տնօրեն Լեոնիդ Մոխովն ավելի վաղ ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա։ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային ուղղված նամակում նա նշել է, որ չնայած ռուսական ռեգիստրում օդանավերի ներառմանը և է ներքին թռիչքների շարունակմանը, օտարերկրյա սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրերը դեռևս ուժի մեջ են: Ընդ որում, ավիափոխադրողներն ՝ պատժամիջոցների պատճառով թանկացած ինքնաթիռների թռիչքային պիտանիությունը պահպանելու համար օգտագործել են լիզինգի համար նախատեսված գումարը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Մոխովը, միայն խոշորագույն «Аэрофлот», «Уральские авиалинии» և S7 Airlines ավիաընկերությունները կարողացել են վարձակալած ինքնաթիռներ գնել Ազգային բարեկեցության հիմնադրամի հաշվին: Ըստ РБК-ի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա վարձակալության պայմաններում գնված ինքնաթիռների թիվը 400-ից հասել է 165-ի։
Փոքր և միջին ավիաընկերությունների սնանկացման սպառնալիքի առնչությամբ՝ Օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիան առաջարկներ է մշակում Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու՝ ավիաընկերությունների շահերը պաշտպանելու համար,news.am-ի փոխանցմամբ՝ «Известия»-ին հայտնել են կազմակերպությունից։
0Comments