Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ ընտրություններում հաղթանակից հետո հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որում նա կոչ է արել Ռուսաստանին «իրական զիջումներ» անել Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«Չորեքշաբթի օրը 25 րոպե տևած հեռախոսազրույցում Մակրոնը ճնշում է գործադրել Թրամփի վրա, որպեսզի համոզվի, որ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտություն Ուկրաինայի հարցում կհանգեցնի իրական զիջումների Կրեմլի կողմից»,- գրում է թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հաղթանակից հետո ամերիկացի քաղաքական գործիչը զրուցել է ԵՄ բազմաթիվ առաջնորդների հետ, նշում է WSJ-ը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընթրիքից հետո լրագրողներին ասել է, որ ինքը և մյուս առաջնորդները Թրամփին ուղերձ են փոխանցել։
«Եթե մենք թուլակամ լինենք Ռուսաստանի հետ, ի՞նչ մեսիջ կուղարկենք մնացած աշխարհին, այդ թվում՝ Չինաստանին»,-ասվում է ուղերձում, գրում է պարբերականը:
0Comments