Հնարավոր է ականատեսը լինենք Իրանի ռազմաօդային ուժերի թեւավոր հրթիռների արձակմանը՝ Իրաքի օդային տարածքից․ The Wall Street Journal

The Wall Street Journal
իրան իսրայել

Իրանը տարածաշրջանի արաբական երկրների դիվանագետներին ասել է, որ բանակը, հավանաբար, նույնպես կմասնակցի Իսրայելի ռեժիմի դեմ պատժիչ գործողությանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Լրատվամիջոցը հավելում է․ Կարելի է ենթադրել, որ Իրանի ռազմաօդային ուժերն այս գործողության մեջ զգալի դեր կունենան։

Թերևս ականատես կլինենք Իրանի ռազմաօդային ուժերի Սու-24 կործանիչների թեւավոր հրթիռների արձակմանը Իրաքի օդային տարածքից։

Այս դեպքում F-4 Phantom և F-14 ինքնաթիռները նույնպես հավանաբար կտեղակայվեն օժանդակ դերում:

1