Կիեւում օդային տագնապ է հայտարարվել. հնչել են պայթյուններ

Մանրամասներ
Կիև ուկրաինա

Նոյեմբերի 2-ի գիշերը Կիեւում օդային տագնապ է հայտարարվել։ Մի ակնթարթ անց մայրաքաղաքում պայթյուն է լսվել։ Քաղաքում գործում է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղեկացրել են «РБК-Украина»-ն եւ Կիեւի քաղաքային ռազմական վարչությունը։

Շչակը հնչել է ժամը 04.54-ին։

Կիեւի բնակիչներին կոչ են արել շտապ գնալ ապաստարաններ եւ մնալ անվտանգ տեղերում՝ մինչեւ օդային տագնապի չեղարկումը։

Ժամը 05.24-ին հայտնի է դարձել, որ ռուսական օդային գրոհը հետ է մղվել նաեւ Կիեւի մարզում։

Կիեւի ռազմական վարչությունում բնակիչներին նաեւ կոչ են արել ինֆորմ-լռություն պահպանել եւ հոգալ սեփական անվտանգության մասին, գտնվել թաքստոցներում մինչեւ տագնապի ավարտը։

Ուկրաինայի մայրաքաղաքում ժամը մոտ 06.46-ին նորից լսվել են պայթյուններ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ Կիեւում շարունակվում է օդային գրոհի հետմղման մարտական աշխատանքը։