Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ազգային երգ ու պարի դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն․-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել Տ. Գ․-ի, Ն. Մ․-ի գլխին և Ն. Թ․-ի մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
0Comments