Բորել. ԵՄ-ն «չափազանց անհանգստացած է» Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության սրմամբ

Մանրամասներ
բորել

Եվրամիությունը «չափազանց անհանգստացած է» Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրմամբ և կոչ է անում շտապ դադարեցնել կրակը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Եվրամիությունը չափազանց անհանգստացած է ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած հարձակումներից հետո Լիբանանում էսկալացիայով»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որում կոչ է արվում դադարեցնել կրակը «նրանց  սահմանազատող գծի երկայնքով, ինչպես նաև Գազայում»: