Տոյվո Կլաարը նոր պաշտոն է ստացել

Մանրամասներ
տոյվո

Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։ 

Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը։ Գրում է Հրապարակը։

«Ես ողջունեցի Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցի նրա հավատարմագրերի պատճենը:

Ուզբեկստանի կառավարությունը ձգտում է նպաստել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը՝ շոշափելի արդյունքների հասնելով»,- ասվում է հրապարակման մեջ։