Մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները հեռացրել են ցուցանմուշներից Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Թերեզա Մեյի մոմաձույլ արձանը, այն դեպքում, երբ նա դեռ պաշտոնապես չի հեռացել իր զբաղեցրած պաշտոնից։ Նման որոշում կայացվել է թանգարանի այցելուների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում։ Այս մասին գրում է The Sunday Times-ը։
Նշվում է, որ Թերեզա Մեյի արձանի վրա ծախսվել է 190 հազար դոլար։ Նա պատկերվել էր Դաունինգ-սթրիտ 10 հասցեն պատկերող դռան ֆոնին։
0Comments