Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։
Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բախտիյոր Սաիդովը։ Գրում է Հրապարակը։
«Ես ողջունեցի Ուզբեկստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Տոյվո Կլաարին և ընդունեցի նրա հավատարմագրերի պատճենը:
Ուզբեկստանի կառավարությունը ձգտում է նպաստել Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանը՝ շոշափելի արդյունքների հասնելով»,- ասվում է հրապարակման մեջ։
0Comments