Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին: ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ: Մեզ կապում է մեր ժողովուրդների իրական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացու:
Այսպիսով, եկեք միասին աշխատենք ուժեղ անդրատլանտյան ծրագրի ուղղությամբ, որը նրանց օգուտ կբերի»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
0Comments