Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փորձում է հանդիպում կազմակերպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունվարի 20-ին նրա երդմնակալության արարողությունից առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նրա խոսքով, Եվրամիության ներկայացուցիչներն ու ԱՄՆ նորընտիր նախագահն արդեն քննարկել են հանդիպման հնարավորությունը, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք հնարավոր կլինի կազմակերպել ԵՀ ղեկավարի այցը Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) նստավայր նրա երդմնակալությունից առաջ:
Ինչպես նշում է գործակալությունը, իրավիճակը բարդանում է նրանով, որ ֆոն դեր Լեյենը հիվանդացել է թոքաբորբով և դեռ լիովին չի ապաքինվել։
0Comments