Թուրքիան ընտրություն չի կատարելու ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև. Էրդողան

Մանրամասներ
Էրդողան

Թուրքիային պարտադրված չէ ընտրություն կատարել Եվրամիության (ԵՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև, նա համագործակցելու է երկու կազմակերպությունների հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՇՀԿ-ի ընդլայնման թեման մշտապես օրակարգում է, սակայն կազմակերպություն Թուրքիայի մուտքի հստակ ժամկետ չկա։ Նա նաև նշել է այդ մտադրությունների «որոշ հակասությունները» Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պարտավորությունների հետ։

«Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մենք հետաքրքրվենք մեր հարևաններով՝ Իրաքով, Իրանով, Սիրիայում և Պաղեստինով, անգրագետ են, եթե ոչ չարամիտ, Թուրքիան կարող է արդյունավետ երկիր լինել, եթե հարաբերություններ զարգացնի Արևելքի և Արևմուտքի հետ միաժամանակ։ Ցանկացած այլ ճանապարհ կբացառի Թուրքիային ԵՄ-ի և Շանհայի միջև (ՇՀԿ-խմբ.), մենք համագործակցում ենք երկուսի հետ (խմբ.)»,- ասել է Էրդողանը։