Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հատնում է «Ազատությունը»։
Պայմանագիրը ստորգրվել է ապրիլի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ հորդանան պաշտոնական այցի շրջանակներում։
Հասանովը նախ առաձին հանդիպում է ունեցել Հորդանանի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Յուսեֆ Հունեյտիի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
2019-ին Հայաստանը Հորդանանից ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերեց։
Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ համոզմունք հայտնեց, որ «մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում»։ Սակայն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ և նախկին գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել։
ՊՆ-ն արձագանքեց, թե այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
0Comments