ՀՀ-ն իր աշխարհագրական դիրքով կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի,Ասիայի միջև

Մանրամասներ
ալբանիա

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանիի կարծիքով՝ աշխարհագրական և ռազմավարական առումներով Հայաստանը գտնվում է շատ բարենպաստ դիրքում և կարող է կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև: 

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարարը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային վերաբերող հարցին։  

Գնահատելով Հայաստանի և Ալբանիայի միջև առկա տնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Օլթա Մանյանին նկատեց, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ալբանիան փոքր երկրներ են։ 

«Որքանով տեղյակ եմ, Հայաստանն ունի մոտ 2,8 միլիոն բնակչություն, իսկ Ալբանիան՝ մոտ 2,4 միլիոն: Այսպիսով, այս համատեքստում, կարծում եմ, լավ է, որ մենք հետագայում կառուցենք մեր տնտեսական հարաբերություններն ու ավելի զարգացնենք դրանք», - ասաց նա՝ նկատելով, որ իրականում երկու երկրների միջև առևտուրը շատ զարգացած չէ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։