«Թույլ չենք տա, որ մեծ պետությունները մեզ օգտագործեն». Կալաձե

Մանրամասներ
վրաստան

«Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում», – այսօր Թբիլիսիում հայտարարել է վրացական մայրաքաղաքի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»,- հայտարարել է Կալաձեն։