Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը ձերբակալվել է՝ Մոսկվայի գլխավոր գրասենյակում երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Այս մասին հայտնում են Forbes-ը և RBC-ը՝ փաստաբաններին հղումով։
Նրան մեղադրանք է առաջադրվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Բացի Բակալչուկից, ևս 6 հոգու մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Wildberries-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած հրաձգության գործով, որի հետևանքով կա 2 զոհ, 7 վիրավոր:
0Comments