Հայաստանը որդեգրել է արևմտյան վեկտորի ուղղությունը, ինչը Լոնդոնի և Վաշինգտոնի պահանջով նշանակում է հարաբերությունների խզում Ռուսաստանի Դաշնության հետ։ «Регион и мы» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կորցնի Արևմուտքի աջակցությունը, նա կզրկվի իշխանությունից և կհայտնվի դատարանում։ Հայաստանի իշխանություններն այլընտրանք չունեն, ուստի, կկատարեն Արևմուտքի հրահանգները»,- նշել է քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանն այժմ Բաքվի կողմից է, քանի որ Հայաստանը կտրում է բոլոր քաղաքական հաղորդակցությունները Մոսկվայի հետ։ Ժամանակի ընթացքում իրադրությունն ավելի կվատթարանա, և երկրի իշխանությունները վերջին պահին կնստեն ինքնաթիռ և կթռչեն, նշում է Հրանտ Միքայելյանը։
Մանրամասները` տեսանյութում։
0Comments