Դուբայում հնդիկների միջին աշխատավարձը մոտ $700 է, Հայաստանում՝ $800․ Գործող ռեժիմը որդեգրել է 20-րդ դարի արևմտյան զարգացման մոդելը՝ միգրանտների հաշվին ապահովել ՀՆԱ-ի աճ

Մանրամասներ
հնդիկ

Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանից ու հարակից երկրներից եկած աշխատավորների միջին աշխատավարձը մոտ $700 է, Հայաստանում՝ $800։

Սա դրամի արժևորման հերթական հետևանքներից է։ Դրամի պոպուլիստական առժևորման հետևանքները ՏՏ-ով, արտահանումով ու աշխատաշուկայի զեղմամբ չեն սահմանափակվելու։ Երկարատև պլանում սա դեռ շարունակաբար մեծ վնասներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը։

Գործող ռեժիմը ինչպես պաշպանական քաղաքականության մեջ է պատրաստվում նախորդ պատերազմին (եթե ընդհանրապես պատրաստվում է), տնտեսոության մեջ էլ որդեգրել է 20-րդ դարի արևմտյան զարգացման մոդելը՝ միգրանտների հաշվին ապահովել ՀՆԱ-ի աճ։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ եվրոպական շատ երկրներում նոմինալ ՀՆԱ-ի աճի պարագայում իրական բարեկեցությունը նույնիսկ նվազում է։ Սրան գումարենք նաև միգրանտներից առաջացած քաղաքական խնդիրները, և հետո խախտվել է նաև հազարամյակներով ձևավորված ակտիվ-պասիվ եկամուտների բալանսը։ Բնիկները համատարած նստում են պասիվ եկամուտների վրա ու հրաժարվում են ընդհանրապես աշխատելուց։

Եվ այս ամենը աչքի տակ ունենալով մեզ մտցնում են նույն ջուրը։ Գործող կառավարությունը ոչ տեսլական ունի, ոչ առաջադիմական միտք։ Իսկ ինչպես հայտնի է առանց տեսլականի ինչ էլ կառուցես վերջում միևնույն է խրճիթ է ստացվելու։

Վահրամ Մարտիրոսյան