Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:
Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանույթունից, վիճաբանության երեք մասնակիցներն էլ ձերբակալվել են և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0Comments