Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանի պայթյունից տուժածներից երեքը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են

Մանրամասներ
պայթոյւն

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը, որի առողջական վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, այսօր  կայուն  ծանր վիճակում է: Այս մասին այսօր`սեպտեմբերի 11-ին, NEWS.am-ին հայտնեցին Հրազդան ԲԿ-ից:

«Նա  վիրահատվել է, վիրահատությունը  բարեհաջող է անցել։ Երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է  միջին ծանրության, նրանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են: Նախատեսվում են պլանային վիրահատություններ առաջիկա օրերին: Մյուս երկուսի վիճակը թեթև է, նրանք արդեն վիրաբուժական բաժանմունք են տեղափոխվել»,-հայտնեցին բժշկական կենտրոնից: