Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով

Մանրամասներ
արձան

Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով։ Facebook-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի արձանի լուսանկարով։

Լուսանկարում Չանը խալաթով կանգնած է արձանի կողքին։ Գունագեղ արվեստի գործը ստեղծվել է Դանիել Արշամի կողմից եւ պատկերում է Պրիսցիլային, որը կանգնած արծաթյա սավանով, որը ծածանվում է քամուց: «Վերադարձնում են կնոջը քանդակելու հռոմեական ավանդույթը»,-news-ի փոխանցմամբ՝ հրապարակումը մակագրել է Ցուկերբերգը:

Զույգն առաջին անգամ հանդիպել է քոլեջի երեկույթի ժամանակ՝ 2003 թվականին, երբ երկուսն էլ սովորում էին Հարվարդում: Նրանք ամուսնացել են 2012 թվականի մայիսին՝ Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքի իրենց տանը: Հրավիրված հյուրերը համոզված էին, որ երեկույթը նվիրված է Չանի բժշկական ուսումնարանն ավարտելուն։

Երեք տարի անց Ցուկերբերգն ու Չանը ունեցան իրենց առաջնեկին։ Իսկ ավելի ուշ եւս երկու երեխա ունեցան։