Հաշվել են տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի տարբերությունը

Մանրամասներ

Համարժեք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշվով 27 տոկոսով ավելի գումար են ստանում, քան կանայք: Այդ մասին հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Դեբոր Գրինֆիլդին:

Ամենամեծ տարբերությունը Պակիստանում է՝ ավելի քան 35 տոկոս: Ամենափոքր տարբերությունը Սկանդինավիայում է՝ 10-ից տոկոս: Գրինֆիլդը նաեւ նշել է, որ չի կարելի կանանց արգելել զբաղվելու ծանր ու վտանգավոր աշխատանքով:

«Մենք գտնում ենք, որ կանանց գիշերային աշխատանքն արգելելն այն նկատառումով, որ դա անվտանգ չէ առողջության համար, կարծրատիպ է, որը խորացնում է խտրականությունը»,-հավելել է նա:

Գրինֆիլդի խոսքով՝ այն ճյուղերում, որտեղ գերազանցապես զբաղված են կանայք, աշխատավարձը, որպես կանոն, ավելի ցածր է այն ճյուղերի համեմատությամբ, որտեղ գերակշռում են տղամարդիկ: