Փորձագետները նշել են ամուսնության համար ամենակատարյալ տարիքը

Պարզվել է, որ ընտանիք կազմելու և ամուսնանալու համար կատարյալ տարիքը 28-32 տարեկանն է

Տարբեր տարիքի զույգերի շրջանում հազարավոր հարցաթերթիկների և հարցումների շնորհիվ գիտնականները կարողացել են որոշել ամուսնության համար ամենաօպտիմալ տարիքը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Պարզվել է, որ ընտանիք կազմելու և ամուսնանալու համար կատարյալ տարիքը 28-32 տարեկանն է, հաղորդում է Cosmopolitan-ը: Ըստ գիտնականների, այդ տարիքում ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են անձնական կյանքում, իսկ ամուսնալուծությունների ցուցանիշն ամենացածրն է:

Ամուսնալուծությունների և բաժանումների բարձր ցուցանիշը բնորոշ է այն զույգերին, որոնք ամուսնացել են շատ երիտասարդ (18-20 տարեկան) կամ 40-ին մոտ տարիքում: Ըստ Վոլֆինգերի, դա պայմանավորված է նրանով, որ երիտասարդները կյանքի փորձ բացարձակապես չունեն և հարաբերություններին վերաբերվում են երիտասարդական մաքսիմալիզմով, իսկ նրանք, ովքեր որոշել են ամուսնանալ քառասունին մոտ, այդ քայլը ընկալում են որպես վերջին շանս, ինչի հետևանքով ոչ ադեկվատ են գնահատում կյանքի ընկերոջը: