Եթե Ձեր տղամարդն ունի ներքոբերյալ սովորությունները, դժվար թե ձեզ մոտ երջանիկ ամուսնական կյանք լինի: Երբ մենք մտորում ենք ապագա կողակցի մասին, որպես կանոն` կազմում ենք նրա դրական հատկանիշների այն ցանկը, որը պիտի նա ունենա: Պետք է նաև հասկանալ, սակայն, որ նույնիսկ ամենահավատարիմ և քնքուշ կնոջ հետ ամուսնությունը կարող է քանդել բնավորությունը: Ստորև ներկայացնում ենք տղամարդու բնավորության այն 6 դրսևորումները, որոնց առկայության դեպքում դժվար թե հնարավոր լինի կառուցել ամուր հարաբերություններ:
Նա Ձեզ չի վստահում և վերահսկում է Ձեր յուրաքանչյուր քայլը
Որոշ կանայք սերը խառնում են խանդի հետ: Բայց իրականում այդպիսի սեփականատերերը պարզապես ոչ ինքնավստահ տղամարդիկ են սոսկ, և Ձեզ շարունակ վերահսկելու և սահմանափակելու նրանց ցանկությունը դժվար թե ժամանակի ընթացքում անցնի: Որպես կանոն` այդպիսի վարքագիծը մանկական տրավմայի արդյունք է, և այդպիսի տղամարդուն բուժել կարող է միայն հոգեթերապևտը:
Նա իր խոսքը չի պահում
Դա ոչ միայն անպատասխանատվության դրսևորում է, այլև Ձեզ չհարգելու նշան:
Նա խաբում է
Քրոնիկ խաբեբան իր սովորությունները չի փոխի նույնիսկ ամուսնանալուց հետո: Դուք դժվար թե կարողանաք վերադաստիարակել նրան:
Նա ատում է իր ընտանիքը
Իհարկե, Ձեր տղամարդը կարող է իր ընտանիքի անդամներից, մտերիմներից նեղանալու պատճառներ ունենալ, հատկապես, եթե նա ապրել է ոչ բարեկեցիկ ու ոչ բարենպաստ ընտանիքում, սակայն, եթե նա չնչին առիթներով անգամ զայրանում է իր հարազատների վրա, որտե՞ղ են երաշխիքները, որ նա մի օր չի ատի Ձեզ ու իր երեխաներին:
Նա Ձեր նկատմամբ ագրեսիա է դրսևորում
Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը դժվար թե երբևէ կարողանա փոխվել: Իհարկե, նա կզղջա ու կխոստանա, որ դա այլևս երբեք չի կրկնվի, բայց վստահ եղեք, որ նա դա կրկին կանի:
Անկասկած, ոչ ոք կատարյալ չէ, և համատեղ կյանքի ընթացքում կարելի է սովորել ամեն ինչի` թափթված գուլպաներին, լոգարանում շուրջօրյա վառվող լույսին, ֆասթֆուդից օգտվելու նրա սովորությանը, ի վերջո… Սակայն, եթե Ձեր տղամարդու բնավորության գծերի մեջ վերը թվարկվածներից մեկը կա, փախեք նրանից, քանի որ դրանք չեն բուժվում:
0Comments