Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մասիսում պայթյուն է տեղի ունեցել մեքենայում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Մանրամասներ
0Comments