Բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ․ Բնության այս անգին պարգևը հասանելի է բոլորիս

Մանրամասներ
urc-tee ուրց

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է  հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ,  ունի խորխաբեր ազդեցություն:  Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական  ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը,  խթանում է լեյկոցիտների ձևավորումը:

Ուրցը ունակ է ոչնչացնել նաև  ստաֆիլոկոկը:  Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է  կարևոր բաղադրիչ  ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ:  Ուրցից ստացվող եթերային յուղը  համարվում է  այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է  շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է  հազի,  բրոնխիտի,  կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների,  քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում:  Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը,  և օգնում են դուրս բերել այն:

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը,  հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը,  վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը,  կարգավորում է արյան ցածր ճնշումը:

Ուրցը՝

Կիրառվում է եղունգների սնկի դեմ,

Ոչնչացնում է մակաբույծներին,

Ախտահանում է ձեռքերը,

Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը

Օգնում է միջատների խայթոցի դեպքում,

Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը,

Ուրցով տաք թրջոցները  հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում:

Ուրցի հոտը վախեցնում է միջատներին:

 

1