Ի՞նչ չի կարելի ուտել եւ խմել հղիության ընթացքում

Մանրամասներ
հղի դիետա

Հղիությունը կնոջ կյանքի ամենից կարեւոր ժամանակաշրջաններից մեկն է: Այդ պատճառով բոլոր ապագա մայրերը պետք է լավ ուսումնասիրեն այն մթերքների ցանկը, որոնցից պետք է խուսափել հղիության ընթացքում՝ երեխային չվնասելու համար:

1

Հղիության ընթացքում բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել հետեւյալ մթերքներն ու ըմպելիքները.

1. Տապակած ուտեստներ – դրանք ծանրաբեռնում են լյարդն ու լեղապարկը: Նման ուտեստները վնասում են արգանդը եւ խոչընդոտում դրա զարգացումը:

2. Ալկոհոլային խմիչքներ – բացասական ազդեցություն են թողնում ձեր փոքրիկի ներքին օրգանների ձեւավորման վրա:

3. Սուրճ, թունդ թեյ – այս ըմպելիքները մեծացնում են անոթային ճնշումը:

4. Կծու սոուսներ, համեմունքներ, քացախ, յուղոտ միս կամ ձուկ, ճարպ:

5. Գազավորված ըմպելիքներ եւ արհեստական ներկանյութերով մթերքներ:

Հղիության ժամանակ ճիշտ սննդակարգը պետք է բազմազան եւ վիտամիններով հարուստ լինի: Դրա հիմքում պետք է լինեն թարմ բանջարեղենն ու մրգերը, օգտակար այլ մթերքներ:

1