Շատ նորաթուխ մայրերի անհանգստացնում է փոքրիկի քունը. երեխան մեկ չի քնում, մեկ էլ՝ քնում է չափից շատ: Բայց ո՞րն է այդ «չափից շատը»...
Ամերիկյան The National Sleep Foundation-ը պնդում է, որ նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը միանշանակ չէ, եւ շատ նորածիններ կարող են օրվա մեջ ընդամենը 11 ժամ քնել, մինչդեռ մյուսները՝ 19 ժամ:
Կյանքի առաջին օրերին երեխան պարբերաբար արթնանում է ուտելու համար եւ նորից քնում: Այս դեպքում օրվա ընթացքում երեխայի յուրաքանչյուր քնի փուլը կարող է տեւել 45 րոպեից մինչեւ 3-4 ժամ: Սակայն մեծանալով (սովորաբար 6 ամսականից հետո)՝ երեխայի մոտ սկսում է ձեւավորվել քնի ռեժիմ, եւ նա արդեն գիշերները չի արթնանում:
Սովորաբար երեխան սովորականից ավելի քիչ կամ ավելի շատ է քնում այն դեպքում, երբ հիվանդ է կամ խախտվել է օրվա ռեժիմը:
Եթե առողջ երեխան քնում է սովորականից ավելի երկար, ապա հավանական է, որ նրա մոտ առկա է՝
մրսածություն
դեղնախտ
աճի կամ զարգացման խանգարում
ոչ որակյալ քուն
ոչ լիարժեք սնունդ է ստանում
ստացել է պատվաստումներ
Եթե գտնում եք, որ Ձեր երեխան չափից դուրս շատ կամ քիչ է քնում, այցելեք մանկաբույժի:
0Comments