Ջենիֆեր Լոուրենսը շուտով կդառնա երկու երեխաների մայր։ Օսկարակիր դերասանուհին հղի է երկրորդ երեխայով, Vogue ամսագրին հայտնել է նրա ներկայացուցիչը։
Լոուրենսը եւ նրա ամուսինը՝ Քուկ Մարոնին, որը գեղարվեստական սրահի տնօրեն է, արդեն ունեն մեկ որդի՝ Սայը, որը ծնվել է 2022 թ-ին։ Զույգն ամուսնացած է 2019 թվականից։
Որդու ծնվելուց հետո Լոուրենսը 2022 թ-ին Vogue-ի հարցազրույցում պատմել էր, որ «ահավոր վախենում էր» խոսել մայրության մասին, «որովհետեւ դա այնքան տարբեր է բոլորի համար»։
Նրա խոսքով՝ Սայի ծնվելու հաջորդ առավոտյան նա զգացել է, որ «կյանքը նորից է սկսվել»։
0Comments