Էսեքսից (Անգլիա) 26-ամյա Բետան Սիմփսոնը հղիության ժամանակ տեղեկացել է, որ իր երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի:
Daily Mail-ը հայտնում է, որ հղիության 20-րդ շաբաթում պտղի մոտ ախտորոշվել է ողնաշարի ճեղքվածք: Այսպիսի արատի զարգացման դեպքում դիտվում է ամբողջությամբ չձեւավորված ողնուղեղում նյարդային խողովակի ոչ ամբողջական փակում:
Բժիշկները կնոջն առաջարկել են հղիությունն ընդհատել, սակայն նա հրաժարվել է: Ծնողներն ընտրել են պրենտալ վիրաբուժությունը (այսինքն՝ մինչեւ ծննդաբերությունը): Մեծ Բրիտանիայում բուժման այս մեթոդը չէր կիրառվում, եւ բրիտանացիները, որոնց երեխայի մոտ ողնաշարի արատը հայտնաբերվել էր, ստիպված էին դիմել բելգիական կլինիկաների օգնությանը:
Վիրահատության թույլտվություն ստանալու համար Բետանը մանրակրկիտ բուժզննում է անցել: Այդ ժամանակ նա հղիության 24-րդ շաբաթում էր: Երեխան լույս աշխարհ էր գալու 2 ամիս հետո, եւ Բետանն անհամբերությամբ այդ օրվանն է սպասում:
«Ողնաշարի ճեղքվածքը մահվան դատավճիռ չէ: Իմ աղջիկն իր օրինակով ապացուցեց, որ ինքն ապրելու իրավունք ունի»,- ասել է նա:
0Comments